Մատչելիության հղումներ

Գերմանիայից Հայաստան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն


Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը: Այն կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։

Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG