Մատչելիության հղումներ

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 97,5 միլիոնին


Կորոնավիրուսի տարածումն աշխարհում
Կորոնավիրուսի տարածումն աշխարհում

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 97 միլիոն 400 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 2 միլիոն 100 հազար մարդ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի փոխանցմամբ, ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 25 միլիոն 114 հազարին, մահացել է շուրջ 420 հազար հիվանդ: Միացյալ Նահանգները համարվում է կորոնավիրուսից առավել տուժած երկիրն աշխարհում:

Մեծ Բրիտանիայում ընդհանուր հաշվով վարակվել է շուրջ 3 միլիոն 648 հազար մարդ, մահացել է շուրջ 98 հազար մարդ:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Թվիթերով տեղեկացրել է կորոնավիրուսով վարակվելու մասին: Այդ երկրում ախտահարվել է ավելի քան 1 միլիոն 750 հազար մարդ, մահացել է շուրջ 150 հազար հիվանդ:

XS
SM
MD
LG