Մատչելիության հղումներ

Գերմանիայում հակահամաճարակային լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում


Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Բեռլինում, հունվար, 2021թ․

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համաճարակը զսպելու լրացուցիչ միջոցառումների մասին:

Մասնավորապես, երկրի բնակիչները հասարակական տրանսպորտում և խանութներում պետք է լինեն միայն բժշկական կամ քիթն ու բերանը լավ փակող այլ դիմակներով: Նախկինում հասարակական տրանսպորտում և խանութներում թույլատրվում էին ավելի քիչ պաշտպանող կտորե դիմակներ:

Դպրոցներն ու մանկապարտեզները Գերմանիայում փակ կմնան մինչև փետրվարի 14-ը:

Իշխանությունները գործատուներին հորդորում են հնարավորինս շատ աշխատողների տեղափոխել հեռավար աշխատանքի: Երկրի բոլոր բնակիչներին խնդրում են նվազագույնի հասցնել շփումները:

XS
SM
MD
LG