Մատչելիության հղումներ

Ըստ ԼՂ նախագահի, Կառավարությունը հնարավորություններ կստեղծի գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար


Արայիկ Հարությունյանը Մարտակերտում հանդիպում է շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ, 24-ը հունվարի, 2021թ․
Արայիկ Հարությունյանը Մարտակերտում հանդիպում է շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ, 24-ը հունվարի, 2021թ․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ՝ հունվարի 24-ին այցելել է Մարտակերտ քաղաք, հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի հերոս, Պաշտպանության բանակի Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը:

Ըստ նախագահի գրասենյակի, Արցախի նախագահը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը և նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձևավորել:

Անդրադառնալով անօթևան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերն՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Այնուհետև Արցախի նախագահը, Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG