Մատչելիության հղումներ

Ալբանիան ռուս դիվանագետին վտարում է հակահամաճարակային կանոնները խախտելու պատճառով


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան, արխիվ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան, արխիվ

Ալբանիայի իշխանություններն անցանկալի անձ են հռչակել ռուսաստանցի դիվանագետ Ալեքսեյ Կրիվոշեևին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով սահմանված կանոնները խախտելու պատճառով։ Ալբանիայի արտգործնախարարությունը 72 ժամ է տվել դիվանագետին երկիրը լքելու համար։

«Համաճարակի ժամանակ անվտանգության կանոնների շարունակական խախտումներն այլևս չի կարելի արդարացնել և հանդուրժել», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Դրանում, սակայն, չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ կանոններ է խախտել ռուս դիվանագետը։

Տիրանայում Ռուսաստանի դեսպանությունից հայտարարել են, որ մեղադրանքներն անհիմն են։

Ավելի վաղ՝ 2018 թվականին Ալբանիայի իշխանությունները երկրից արտաքսել էին ռուսաստանցի երկու դիվանագետի, հայտարարելով, որ նրանց գործողությունները չէին համապատասխանում դիվանագիտական կարգավիճակին։

XS
SM
MD
LG