Ազգային ժողովն այսօր ժամը 12:00-ին արտահերթ նիստ կգումարի։
Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ ընտրելու հարցն է։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել նախկին զինդատախազ, Հայ ազգային կոնգրեսի նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին և Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանին: