Մատչելիության հղումներ

Եվրամիությունում քննարկում են «ոչ էական» ճամփորդությունների սահմանափակումների հնարավորությունը


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, Բրյուսել, 20-ը հունվարի, 2021թ․
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, Բրյուսել, 20-ը հունվարի, 2021թ․

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները քննարկում են «ոչ էական» ճամփորդությունների նոր սահմանափակումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ առցանց գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում:

«Մենք գիտենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ոչ պարտադիր ճամփորդությունները սահմանափակելու համար: Եվ առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կաշխատենք այս գաղափարի վրա», - նշել է նա:

Եվրամիության սահմանները պետք է բաց մնան կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, բայց ոչ էական ճանապարհորդությունները պետք է խստորեն սահմանափակվեն, ընդգծել է Միշելը:

XS
SM
MD
LG