Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին խոսել է պետական կառավարման համակարգի ռեսթարթի մասին


Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այցելության ժամանակ:

«Մենք, ըստ էության, արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այսպիսի քննարկումներով նաև կփորձենք գործնականում իրագործել այդ ռեսթարթը: Ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ որ մենք պետք է վերանայենք այն նախագիծը, որ իրականացնում ենք Հայաստանում և պատասխանենք շատ պարզ հարցի, թե որքանով են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, այն նախագիծը, որ մենք ունեցել ենք պատերազմից առաջ, և պատերազմից հետո այդ նախագիծն ընդհանուր առմամբ և ըստ ճյուղերի ինչպիսի փոփոխություն պետք է կրի: Հայեցակարգային առումով երկրում վարվող, մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, վերանայման անհրաժեշտություն չունի», - ասել է նա:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումները: Նա նշել է, որ պատերազմական գործողությունները որոշակիորեն փոխել են սոցիալական ոլորտի առաջնահերթությունները, և դրանցով պայմանավորված՝ նախևառաջ շարունակական իրականացվում են թիրախային խմբերին օժանդակության ծրագրեր: Նախարարն անդրադարձել է, մասնավորապես, պատերազմի հետևանքների մեղմացման նպատակով արցախահայությանը տրամադրվող աջակցության արդեն հաստատված և նախատեսվող նոր միջոցառումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG