Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, առաջիկա գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն, օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը սպասվում է թույլ ձյուն, հունվարի 21-25-ը՝ առանց տեղումների եղանակ։
ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով, ու վարորդներին կոչ է անում առավել զգոն լինել։