Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացածների թիվը ԱՄՆ-ում հատել է 400 հազարի շեմը


ԱՄՆ - Կորոնավիրուսի թեստավորման հերթ Նյու Յորքի բուժհաստատություններից մեկի մոտ, հունվար, 2021թ․

Կորոնավիրուսից մահացածների թիվը Միացյալ Նահանգներում հատել է 400 հազարի շեմը։ Դա են վկայում Reuters գործակալության, ինչպես նաև Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած վերջին տվյալները։

Դրանց համաձայն՝ Ծննդյան տոներից հետո մահացության ցուցանիշը Միացյալ Նահանգներում կտրուկ աճ է արձանագրել։ Reuters-ի հաշվարկներով՝ վերջին երեք շաբաթներին Covid-19-ի հետևանքով երկրի տարածքում ավելի քան 63 հազար մարդ է մահացել։ «Նախորդ երեք շաբաթների համեմատ մահացության ցուցանիշն աճել է 21 տոկոսով», - արձանագրում են մասնագետները։ Նրանց գնահատմամբ՝ ԱՄՆ առնվազն 18 նահանգներում՝ այդ թվում Կալիֆորնիայում, Փենսիլվանիայում և Տեքսասում, հունվարին գրանցվել է նոր վարակվածների ամենաբարձր ցուցանիշը համաճարակի ամբողջ ընթացքում։

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Միացյալ Նահանգների տարածքում 2020 թվականի փետրվարից ի վեր Covid-19-ով վարակվել է ավելի քան 24 միլիոն մարդ։

XS
SM
MD
LG