Մատչելիության հղումներ

Պետդուման պատրաստվում է դիմել կառավարությանը նաև Ղարաբաղի բնակիչներին COVID-19-ի դեմ պատվաստելու համար


Կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական արտադրության պատվաստանյութը, արխիվ
Կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական արտադրության պատվաստանյութը, արխիվ

Ռուսաստանի Պետդուման պատրաստվում է հարցում ուղղել կառավարությանը ինքնահռչակ հանրապետություններ Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտու բնակիչներին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ ներարկելու հնարավորության մասին։

«Մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, մանավանդ նրանց, ովքեր այսօր գտնվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում։ Մեզանից բացի նրանց ուրիշ օգնող չկա», - այսօր ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Առաջարկը ներկայացել է ԱՊՀ երկրների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Պետդումայի պատգամավորները պաշտպանել են այդ առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Sputnik V պատվաստանյութի 2 հազար չափաբաժին է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ ռուսաստանցի խաղաղապահների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG