Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 49 հազար փախստական


Հայաստան - Երևանի ավտոկայանից Ստեփանակերտ մեկնող ավտոբուսներ, նոյեմբեր, 2020թ․
Հայաստան - Երևանի ավտոկայանից Ստեփանակերտ մեկնող ավտոբուսներ, նոյեմբեր, 2020թ․

Ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ընդհանուր թվով 49 հազար 264 փախստական, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ երեկ ավտոբուսներով Ստեփանակերտ են տեղափոխվել ևս 210 արցախցիներ։

Հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձողների թիվը։

Խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ խաղաղապահների համար Լեռնային Ղարաբաղ է բերվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին։

XS
SM
MD
LG