Մատչելիության հղումներ

Չինաստանը կորոնավիրուսից տնտեսապես չի տուժել


Չինաստան - Շուկան, որտեղից ենթադրաբար տարածվել է նոր կորոնավիրուսը, Ուհան, արխիվ
Չինաստան - Շուկան, որտեղից ենթադրաբար տարածվել է նոր կորոնավիրուսը, Ուհան, արխիվ

Ի տարբերություն կորոնավիրուսից տնտեսական ծանր կորուստներ կրած մոլորակի պետությունների մեծ մասի՝ համավարակի օրրան համարվող Չինաստանը 2020-ի վերջին եռամսյակն ավարտել է դրական հաշվեկշռով և լուրջ հիմք է ստեղծել նոր տարում տնտեսական զարգացումը շարունակելու համար:

«Նախնական տվյալները վկայում են, որ մեր համախառն ներքին արդյունքը 2020-ին կազմել է 10 տրիլիոն 259 միլիարդ 860 միլիոն յուան [1 տրիլիոն 581 միլիարդ 550 միլիոն ԱՄՆ դոլար], առաջին կիսամյակում անկումը 6,8 տոկոս էր, երկրորդում 3,2 տոկոսի աճ էր, երրորդում՝ 4,9 տոկոսի աճ, չորրորդում՝ 6,5 տոկոսի աճ, ուստի ամբողջ 2020-ին գրանցվել է համախառն ներքին արդյունքի 2,3 տոկոսի աճ», - ասել Չինաստանի պետվիճկոմի ղեկավար Նինգ Ջիժեն:

Չինաստանը շատ խիստ սահմանափակումներ է գործադրել, երբ վարակը Հուբեյի գավառի Ուհան (նաև՝ Վուհան) քաղաքից սկսել է տարածվել այլ շրջաններ:

Մասնագետների համոզմամբ՝ այդ խիստ ու վճռական քայլերը թույլ են տվել նվազագույնի հասցնել վիրուսի ավերիչ ազդեցությունը:

XS
SM
MD
LG