Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին այսօր երեկոյան վերադառնում է Մոսկվա


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր երեկոյան վերադառնում է Մոսկվա։ Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հարյուրավոր մարդիկ պատրաստվում են նրան դիմավորել «Վնուկովո» օդանավակայում։

Ռուսաստանի իրավապահները Նավալնիին և նրա համակիրներին զգուշացրել են օդանավակայանում բազմամարդ հանդիպման «անօրինականության» մասին։

Ընդդիմադիր գործիչն անցած տարվա օգոստոսից գտնվում է Բեռլինում, որտեղ բուժվում էր թունավորման փորձից հետո։ Ըստ գերմանացի բժիշկների` Նավալնիին փորձել էին թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։ Նավալնիի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա դեմ նոր քրեական գործ է հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։

Շաբաթասկզբին էլ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ից նա գտնվում է դաշնային հետախուզման մեջ: Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը օրեր առաջ հայտարարել է վերադառնալու մտադրության մասին։

XS
SM
MD
LG