Մատչելիության հղումներ

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների


Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում «Վրացական երազանք» կուսակցության համագումարին ընդառաջ։

Ակտիվիստները բողոքում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, պնդելով, որ դրանք կեղծվել են իշխող կուսակցության անդամների կողմից և որ հենց նրանք են «գողացել ընտրությունները» վրաց ժողովրդից»։

Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ հավաքվածները փորձել են գունավոր ծխարձակիչներ վառել և պարզել «Չենք համակերպվի գողացված ընտրությունների հետ» գրությամբ պաստառ։

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատ են ստացել 9 քաղաքական ուժեր, մեծամասնությունը պահպանել է իշխող «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմադիր հիմնական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները, պնդելով, որ ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG