Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է գերիների անվտանգ և անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:

Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG