Մատչելիության հղումներ

Ըստ ՌԴ ՊՆ-ի,  Արցախ է վերադարձել 47 հազար 287 քաղաքացի, 100-ը՝ երեկ


Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, փախստականների 100 հոգանոց խումբը երեկ Հայաստանից վերադարձել է Արցախ։

Այսպիսով, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, Արցախ մշտական բնակության է վերադարձել 47 հազար 287 քաղաքացի։

Իսկ Արցախ վերադարձածների ընդհանուր թիվը, հիշեցնենք, գրեթե կրկնակի ավելի է։

Նախարարությունը նաև նշում է, որ ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով սահմանային իրավիճակի դիտարկումներ են անցկացնում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG