Մատչելիության հղումներ

Արցախի արտգործնախարարն ու ԱԺ նախագահը քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր


Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, արխիվ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարդասիրական ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման, ռազմագերիների ու պատանդների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների համակարգման հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG