Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Հռոմի Պապը և պաշտոնաթող Պապը


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ, Վատիկան, 24-ը դեկտեմբերի, 2020թ․
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ, Վատիկան, 24-ը դեկտեմբերի, 2020թ․

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 84-ամյա Հռոմի Պապը և պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս 16-րդը։

«Կարող եմ հաստատել, որ Վատիկանում իրականացվող պատվաստման ծրագրի շրջանակում պատվաստանյութի առաջին չափաբաժինն են ստացել Ֆրանցիսկոս Պապը և պաշտոնաթող Պապը», - հայտարարել է Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

Վատիկան քաղաք-պետությունը կորոնավիրուսի դեմ 10 հազար չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել Pfizer/BioNTech ընկերություններից՝ իր բնակիչներին պատվաստելու նպատակով, որոնց թիվը մի քանի հարյուր է, ինչպես նաև վատիկանյան ծառայությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է պատվաստվել, քանի որ դա «յուրաքանչյուրի բարոյական պարտքն է՝ հանուն մերձավորի կյանքի և առողջության պաշտպանության»։

XS
SM
MD
LG