Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլու և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները չորեքշաբթի օրը Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը։

«Նախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում են երկօրյա աշխատանքային այցով։ Իսլամաբադում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին մասնավորապես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է սերտորեն համագործակցել Հայաստանի անկախությունը չճանաչած Պակիստանի հետ։ Բաքուն և Իսլամաբադը իրականացնում են մի շարք համատեղ խոշոր նախագծեր ռազմարդյունաբերության ոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG