Մատչելիության հղումներ

Կառավարությունը 2021-ի առաջին նիստն է գումարում


Այսօր կառավարությունը 2021-ի առաջին նիստն է գումարում։

Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին հաջողություն մաղթեց պարտականությունների կատարման ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործում։

«Մեր առաջին նիստն է, ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանում որպեսզի մեր պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG