Մատչելիության հղումներ

New England Patriots թիմի մարզիչը հրաժարվել է ընդունել Թրամփի կողմից շնորհվող Ազատության մեդալը


New England Patriots ամերիկյան ֆուտբոլային ակումբի մարզիչ Բիլլ Բելինչիկ, արխիվ
New England Patriots ամերիկյան ֆուտբոլային ակումբի մարզիչ Բիլլ Բելինչիկ, արխիվ

Կոնգրեսի վրա Դոնալդ Թրամփի աջակիցների գրոհից հետո New England Patriots ամերիկյան ֆուտբոլային ակումբի մարզիչ Բիլլ Բելինչիկը որոշել է չնդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից շնորհվող Ազատության մեդալը։

Կիրակի օրը Politico հանդեսը հայտնել էր, որ Թրամփը քաղաքացիական այդ բարձր պարգևը շնորհելու է նրան։

Բիլլ Բելինչիկը հայտարարություն է տարածել, ուր, չտալով Թրամփի անունը, ասել է, թե մեդալից հրաժարվելու պատճառը անացած շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են։

Նա ասել է, թե առաջին հերթին ինքը Ամերիկայի քաղաքացի է և մեծ հարգանքով է վերաբերում երկրի արժեքներին, ազտությանն ու ժողովրդավարությանը։

Թե՛ Բելինչիկը, թե՛ թիմի սեփականատեր Ռոբերտ Քրաֆթը Թրամփի հետ ընկերական հարաբերություններ ունեն։ 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Թրամփը ընթերցել էր Բելինչիկի նամակը, որտեղ նա գովաբանել էր Թրամփին՝ առաջնորդության և համարձակության համար։ New England Patriots-ի մի շարք երկրպագուներ այն ժամանակ դժգոհել էին, որ մարզիչը նման նամակ է գրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG