Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնում Իվանիշվիլիին կփոխարինի Իրակլի Կոբախիձեն


Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, արխիվ
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիին կփոխարինի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո։

«Քաղաքականությունից և կուսակցության նախագահի պաշտոնից Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը անխոս մեզ համար մարտահրավեր է և առանձնահատուկ պատասխանատվություն է Վրաստանը իսկական եվրոպական պետություն կառուցելու գործում», - հայտարարել է Կալաձեն։

Վրաստանի իշխող ուժի հիմնադիր և առաջնորդ Իվանիշվիլին այսօր կրկին հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին։ Միլիարդատեր գործարարը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր նաև 2013 թվականին՝ վրացական կառավարությունը մեկ տարի ղեկավարելուց հետո։ Անցած 7 տարիներին, սակայն, ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG