Մատչելիության հղումներ

Ղազախստանի ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունը


Ղազախստան - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալմաթիի ընտրատեղամասերից մեկում, 10-ը հունվարի, 2021թ․
Ղազախստան - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալմաթիի ընտրատեղամասերից մեկում, 10-ը հունվարի, 2021թ․

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն` կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը՝ 71,09 տոկոսը, ստացել է իշխող «Նուր Օտան» կուսակցությունը։ Երկրորդ տեղում «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 10,95 տոկոսը, խորհրդարան անցած երրորդ ուժը երկրի նախկին Կոմունիստական կուսակցությունն է, որը վերանվանվել է «Ղազախստանի ժողովրդական կուսակցություն»՝ այս ուժը ստացել է քվեների 9,1 տոկոսը։

Պաշտոնական տվյաներով՝ քվեարկությանը ընտրողների մասնակցությունը կազմել է 63,3 տոկոս։

ԵԱՀԿ-ի դիտորդական խմբի գնահատականներով՝ Ղազախստանում ընտրություններն անցել են քաղաքական սահմանափակումների ու մրցակցային պայքարի բացակայության պայմաններում։ Միևնույն ժամանակ, ԱՊՀ-ի դիտորդական խումբը ընտրություններում որևէ խախտում չի արձանագրել, դիտորդների հավաստմամբ՝ քվեների հաշվարկն անցել է ազգային օրենսդրությանը համապատասխան։

Ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 5 քաղաքական ուժ և 312 թեկնածու։ Երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Սոցիալ-դեմոկրատական համազգային կուսակցությունը, բոյկոտել է քվեարկությունը։ Նախընտրական արշավը, ինչպես նաև բուն քվեարկությունն ուղեկցվել են ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններով և կալանքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG