Մատչելիության հղումներ

Արցախի ոստիկանությունը հաղորդում է, որ Ստեփանակերտում կրակոցներ արձակած երկու անձինք բերման են ենթարկվել


Տեսարան Ստեփանակերտից
Տեսարան Ստեփանակերտից

Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։

Ըստ հաղորդագրության, ոստիկանության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք, ինչպես Ոստիկանությունն է հաղորդում, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG