Մատչելիության հղումներ

Բադասյանը հերքում է՝ Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, սրխիվ

Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում, ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ մամուլում տարածվող տեղեկությունը որակելով սուտ։

Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակ, ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով, որի ստորագրումը նախատեսվում է հունվարի 11-ին՝ Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում:

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում», - այսօր գրել է Բադասյանը։

Իսկ տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում հնարավոր է մեկնի Մոսկվա, «Ազատության» հետ զրույցում չի հերքել, բայց նաև չի հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Վերջինս չի մեկնաբանել նաև Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը քիչ հավանական էր համարել Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ հաշվի առնելով Ալիևի որդեգրած հռետորաբանությունը Փաշինյանի նկատմամբ, իսկ Մոսկվա այցի օրակարգում, նրա համոզմամբ, անվտանգային հարցերն են լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG