Մատչելիության հղումներ

Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ, դատարաններն այսօր ապստամբել են ժողովրդի, օրինական իշխանության դեմ


Դատավորների մեծ մասն այսօր նախին իշխանություններին ենթարկվող քաղաքական խմբակ են, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն՝ ընդգծելով՝ դատարաններն ապստամբել են ժողովրդի դեմ, որն էլ վտանգավոր է։

«Երկուսուկես տարի քաղհասարակությունն անընդհատ պնդել է, որ «արագացրեք էս ռեֆորմները, հատկապես՝դատական ռեֆորմները»։ էսօր դատարանները մնացել են խորքային պետության մաս, այսինքն՝ նախկին իշխանություններին ենթարկվող քաղաքական խմբակ են այսօր դատավորների մեծ մասը։ Պատահական չէ, որ նույնիսկ ակնհայտ հեղաշրջման կոչերով, արյունահեղության կոչերով հանդես եկողներին հարթակում, իրավապահ մարմինները ձերբակալում են, դատարաններն ազատում են։ Այսինքն՝ դատարաններն ուղղակի ապստամբել են ժողովրդի դեմ, լեգալ իշխանության դեմ, և մեծ վտանգ է սպառնում այսօր Հայաստանին, ինչ ա թե Նիկոլ Փաշինյանն անհետևողական գտնվեց, բավականին կոշտ չգտնվեց դատարանների հարցում», - ասաց Խուրշուդյանը՝ պնդելով՝ դատարանների հարցը պետք էր լուծել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG