Մատչելիության հղումներ

Նոր զարգացումներ լրագրող Շերեմետի սպանության չբացահայտված գործով


Հուշարձան՝ նվիրված Պավել Շերեմետի հիշատակին, արխիվ

Բելառուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Իգոր Մակարը EUObserver պարբերականին է փոխանցել մի ձայնագրություն, որի համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորները քննարկում են լրագրող Պավել Շերեմետի սպանության հնարավորությունը։

Մակարը հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ Շերեմետի սպանության գործով, որը քննվում է Ուկրաինայում։ Մակարի խոսքերով՝ ինքը անցյալ տարվա դեկտեմբերին ուկրաինական քննչական խմբին տեղեկացրել է 2016 թվականին Կիևում լրագրողի սպանությանը բելառուսական հատուկ ծառայությունների մասնակցությունը փաստող իր մոտ եղած ապացույցների մասին։

Բելառուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հայտնել է, որ պատրաստ է ցուցմունք տալ նաև անանուն անձ, որը 2012 թվականին ձայնագրել է մի խոսակցություն, որի ընթացքում ԿԳԲ-ի նախկին ղեկավար Վադիմ Զայցևը քննարկում է արտերկրում ապրող բելառուս ընդդիմադիրների վրա հարձակումները։ Ձայնագրությունը նախօրեին հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրանց իսկությունը վերջնականապես չի հաստատվել։

Պավել Շերեմետը սպանվել է 2016 թվականի հուլիսին՝ Կիևում: Նրա մեքենայի տակ ռումբ էր տեղադրվել: Հանցագործության շարժառիթների հիմնական վարկածը հետաքննությունը համարում էր լրագրողի մասնագիտական գործունեությունը: Լրագրողի սպանությունը մինչ օրս չի բացահայտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG