Մատչելիության հղումներ

Լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել


Լրագրող Պավել Շերեմետ, a8[iv
Լրագրող Պավել Շերեմետ, a8[iv

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել: Մանրամասները նա չի հայտնել:

Բելառուսցի ընդդիմադիր լրագրող Պավել Շերեմետը երկար տարիներ աշխատել էր Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել Ուկրաինա: Տեղափոխվելուց երկու տարի անց, 2016-ին Կիևում նրա դեմ մահափորձ իրականացվեց: Լրագրողի ավտոմեքենան պայթեցվեց, որի հետևանքով նա զոհվեց:

Հանցագործության շարժառիթների հիմնական վարկածը հետաքննությունը համարում էր լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG