Նիգերի վարչապետ Բրիգի Ռաֆինին հայտնել է, որ անցած շաբաթ օրը երկրի արևմուտքում գտնվող երկու գյուղերի վրա հարձակման հետևանքով 100 մարդ է սպանվել։
Կիրակի օրը նա այցելել է այդ վայրը, որը գտնվում է հարևան Մալիի հետ սահմանի մոտ։
Վարչապետը չի նշել, թե ինչ ուժեր են պատասխանատվություն կրում խաղաղ բնակիչների վրա հարձակման համար, չնայած արդեն երկար տարիներ Նիգերի արևմտյան սահմանների մոտ մահաբեր գործողությունների են դիմում «Ալ-Քայիդայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ կապված իսլամիստ զինյալ խմբավորումները։