Մատչելիության հղումներ

Նիգերում տասնյակ մարդիկ են սպանվել, ենթադրաբար իսլամիստ գրոհայինների հարձակման հետևանքով


Նիգերի զինվորները հերթապահություն են իրականացնում, արխիվ

Նիգերի ներքին գործերի նախարարը հունվարի 2-ին հայտնել է, որ Մալիի սահմանին մոտ գտնող երկու գյուղերի վրա հարձակում է իրականացվել։ Անվտանգության ծառայության աղբյուրները «Ռոյթերս»-ին ասել են, որ առնվազն 70 մարդ է սպանվել։

«Ալ Ղայիդայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ կապ ունեցող խմբավորումները երկար տարիների ընթացքում հարձակումներ են գործում Աֆրիկյան այդ տարածաշրջանում ընկած մի քանի երկրների սահմանամերձ շրջանների վրա։ Հազարավոր մարդիկ են սպանվել, հարյուր հազարները տեղահանվել են, առաջացել են հումանիտար ճգնաժամեր։

ՄԱԿ-ը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն տարածաշրջանում ջանքեր են գործադրում ահաբեկչության դեմ պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG