Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 329-ով, բուժվածներինը՝ 554-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 1973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: 554 քաղաքացի առողջացել է, գրանցվել է 5 մահվան դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 հազար 738 դեպք, որոնցից 143 հազար 355-ը` առողջացած, 2 հազար 828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595 հազար 876 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:

XS
SM
MD
LG