Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 531-ով, բուժվածներինը՝ 957-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք


Երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: 957 քաղաքացի առողջացել է, գրանցվել է 16 մահվան դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 հազար 409 դեպք, որոնցից 142 հազար 801-ը` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593 հազար 903 թեստավորում:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է:

XS
SM
MD
LG