Մատչելիության հղումներ

Վրաստանը հնարավոր է ռազմական դրոններ արտադրի


Անօդաչու թռչող սարք, արխիվ
Անօդաչու թռչող սարք, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանը հնարավոր է ռազմական դրոնների արտադրություն սկսի։

2010 թվականից Վրաստանում ռազմական արտադրության պետական մեկ գործարան կա՝ «Դելտան»-ն, որի կազմում են մի քանի գիտա-հետազոտական ինստիտուտներ և ձեռնարկություններ, այդ թվում՝ Թբիլիսիի ավիացիոն գործարանը։

«Պարզապես մեղք է չօգտագործել երկրի նման հնարավորություններն ու Թբիլիսիի ավիացիոն գործարանի կարողությունները։ Հենց այդ բազայի հիման վրա, այնտեղ աշխատող մարդկանց օգնությամբ հնարավոր է դրոնների արտադրություն սկսել»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին ասել էր, որ 2021-ին Վրաստանը հարվածային և հետախուզական դրոններ է գնելու դաշնակից երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG