Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին


Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Արմեն Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Արմեն Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։

«Հուսով եմ, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- մասնավորապես ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահի անունից Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:

Հիշեցնենք՝ գալիք տոների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG