Մատչելիության հղումներ

Խորվաթիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է


Խորվաթիա - Երկրաշարժի հետևանքները Պետրինյա քաղաքում, 29-ը դեկտեմբերի, 2020թ․
Խորվաթիա - Երկրաշարժի հետևանքները Պետրինյա քաղաքում, 29-ը դեկտեմբերի, 2020թ․

Խորվաթիայում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվն աճում է: Վերջին տվյալների համաձայն՝ աղետի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, նրանց մեծ մասը՝ Գլինա քաղաքի մերձակայքում, որտեղ ավերվել է շենքերի շուրջ 90 տոկոսը: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, շատերն անհետ կորած են համարվում:

Ցնցումների ուժգնությունը 6,3 բալլ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արևելք: Երկրաշարժը զգացել են բոլոր հարևան երկրներում:

Եվրամիության իշխանությունները խոստանում են Խորվաթիայի ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Շուտով երկիր կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Ավերված բնակավայրերի շատ բնակիչներ ստիպված են գիշերել դրսում:

Նախորդ օրը նույն տարածքում 5,2 բալլ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG