Մատչելիության հղումներ

Խորվաթիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, առնվազն մեկ զոհ


Խորվաթիայում այսօր տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Պետրինյա քաղաքն է, որը մայրաքաղաք Զագրեբից հեռու է 50 կիլոմետր։

Խորվաթական լրատվամիջոցները հայտնում են 12-ամյա երեխայի մահվան մասին, կան բազմաթիվ փլված տներ։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Սա վերջին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ երկրաշարժն է Խորվաթիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG