Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարում է՝ իր թիմը խոչընդոտների է հանդիպում Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում


Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թիմը խոչընդոտների է հանդիպում գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում։

Երկուշաբթի օրը՝ երդմնակալության արարողությունից մի քանի շաբաթ առաջ, Բայդենը պնդում է, թե իշխանության փոխանցման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու փորձերը բախվում են պատնեշների պաշտպանության նախարարության և բյուջետային վարչության առաջատար պաշտոնյաների կողմից։

«Հենց հիմա մենք պարզապես չենք կարողանում ստանալ բոլոր տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են հեռացող վարչակազմից անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, քան անպատասպանատվություն»,- ընդգծել է Ջո Բայդենը։

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնող Բայդենը մասնավորապես ասել է, որ ցանկանում է հստակ պատկեր ստանալ աշխարհով մեկ ամերիկյան զինված ուժերի, պաշտպանական ծախսերի պլանավորման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG