Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Աշոտ Բախշիյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը։
Օրերս Արայիկ Հարությունյաը հրամանագիր ստորագրեց Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Ըստ այդմ, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը միացավ Գյուղատնտեսության նախարարությանը և դարձավ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն։ Աշոտ Բախշիյանը 2020-ի մայիսից զբաղեցնում էր գյուղնախարարի պաշտոնը։