Մատչելիության հղումներ

Արցախում կլինի 10 նախարարություն, նախկին 12-ի փոխարեն․ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել 


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:

Հրամանագրի համաձայն Արցախում կգործի թվով 10 նախարարություն նախկին12-ի փոխարեն՝ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Ֆինանսների նախարարություն։

Կառավարության նոր կառուցվածքի համաձայն Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը միացվել է Գյուղատնտեսության նախարարության և դարձել՝ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն։ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջություն նախարարություն կառավարության նոր կազմում չկա, սպորտը միացել է կրթության, գիտության և մշակույթի նախարարությանը։

Արցախի պետական նախարարի լիազորությունները Գրիգորի
Մարտիրոսյանի փոխարեն կիրականացնի Արցախի ֆինանսների նախարարը։ Գրիգորի Մարտիրոսյանն այս պաշտոնը ստանձնել էր 2020-ի մայիսի 26-ին։

Իսկ Արցախի պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝ Ազգային անվտանգության ծառայություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե։ Նոր ցանկում չկան Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեն, Բնապահպանության կոմիտեն, Պետական վերահսկողական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG