Մատչելիության հղումներ

Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից


Զորավարժություն Տավուշում, արխիվ
Զորավարժություն Տավուշում, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունել է 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում: Ըստ այդմ՝ վաղվանից` դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչը: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել մինչև փետրվարի 14-ը ներառյալ:

Գործադիրն ընդունել է նաև «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG