Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել  Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ


73 տարեկան հասակում վախճանվել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Անդրեասյանի մահվան կապակցությամբ։

Ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է․ - «Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում»:

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր է, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG