Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ: