Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է Ստեփանակերտի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր վերադարձել են նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, զրուցել կազդուրման փուլում գտնվող տղաների հետ, հավաստիացրել, որ անհրաժեշտության պարագայում պետությունը կկազմակերպի նրանց բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում:
Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ բժիշկները վստահեցրել են, որ տղաների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ նրանք պարտադիր պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ: