Մատչելիության հղումներ

Առաջիկա  գիշերը և վաղն առավոտյան սպասվում է ջերմաստիճանի անկում, գրեթե բոլոր ավտոճանապահներին՝ մերկասառույց


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) զգուշացնում է՝ առաջիկա գիշերը և վաղն առավոտյան, պայմանավորված եղանակի պարզեցմամբ, սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

Այսօր ցերեկը առանձին շրջաններում, դեկտեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG