Մատչելիության հղումներ

Երեկ հարավային շրջանում հայտնաբերվել է ևս 36 դի


Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքը, նոյեմբեր, 2020թ․

Հինգշաբթի օրը հարավային շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 36 դի է հայտնաբերվել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ ամբողջ օրվա ընթացքում փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքները շարունակել են հարավային շրջանում, և ընդհանուր առմամբ ևս 36 դի է հայտնաբերվել, աճյուն է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական անձ է՝ տարեց կին, նրա ինքնությունը դեռ պարզ չէ, և հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Մյուս 35-ը զինծառայողներ են՝ կոնկրետ մարտական գործողություններին մասնակից», - ասաց Թադևոսյանը։

Այսօր էլ ջոկատները շարունակելու են աշխատանքները հարավային ուղղությամբ։ «Ավելացել է Ներքին Ճարտար բնակավայրը, և [աշխատանքները] շարունակվում են Ֆիզուլու, Ջաբրայիլի, Հադրութի և Իշխանաձորի հատվածներում», - ասաց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Նշենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին։

XS
SM
MD
LG