Մատչելիության հղումներ

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձել են հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG