Մատչելիության հղումներ

ՔԿ-ն ՀՀ տեղափոխված 44 հայ գերիների մասնակցությամբ հարցաքննություններ է իրականացրել


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում։

Դիմավորումից հետո, ըստ ՔԿ-ի, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Հայաստանը երեկ Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։

Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG