Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։
Դեսպանության հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբասաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման, ջրային պաշարների և էներգետիկայի ոլորտներում:
«Էկոնոմիկայի նախարարության, մասնավոր հատվածի և մյուս գործընկերների հետ համատեղ ջանքեր ենք գործադրում ամրապնդելու Հայաստանի տնտեսությունը», - ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։