Մատչելիության հղումներ

Ըստ ադրբեջանական կողմի` Հայաստանի հետ այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը


Հայ զինվոր, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։

«Միջազգային կազմակերպությունների և ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ իրականացված բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով, և գործընթացն արդեն սկսվել է»,- ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է ադրբեջանական պետական գերատեսչությունը։

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հայկական կողմն արդեն Արդբեջանին է հանձնել 2014-ին Ղարաբաղում ձերբակալված Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, որոնք ծանր պատժի էին դատապարտվել՝ դիվերսիոն գործողությունների և անչափահասի սպանության համար։

Պաշտոնական Երևանն առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել։ Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե կողմերը մոտեցել են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին:

XS
SM
MD
LG